Միկել Արտետան անդրադարձել է Մարտին Էդեգորի առողջական վիճակին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է կիսապաշտպան Մարտին Էդեգորի առողջական վիճակի մասին։

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը մոտակա շաբաթվա ընթացքում։

Կտեսնենք, թե ինչպես կարձագանքի կոճը, իսկ հետո բժշկական թիմը ինձ կտեղեկացնի, թե որքան ժամանակով նա բացակայելու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտետան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է 2024 թվականին այլևս խաղադաշտ չվերադառնալ։