ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, ով այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում FIFPro-ում, առաջարկել է վերանայել ֆուտբոլի հիմնական կանոններից մեկը։
Այսպիսով, պաշտոնյան կարծում է, որ ժամանակակից իրողություններում անհրաժեշտ է կրճատել խաղադաշտում ֆուտբոլիստների թիվը։ Պլատինին առաջարկում է, որ յուրաքանչյուր թիմ խաղադաշտում սահմանափակվի 10 հոգով։ Նրա կարծիքով՝ դա խաղի համար տարածք կազատի։
«Երևի պետք է յուրաքանչյուր թիմից մեկ ֆուտբոլիստի հանենք և 10 ֆուտբոլիստով խաղանք: Անցյալ դարում նրանք խաղում էին 11 հոգանոց թիմերում։ Բայց ֆուտբոլիստներն ավելի թույլ ու դանդաղ էին գործում: Հիմա լավ կլիներ կրճատել նրանց թիվը։ Դա ազատ տարածություն կստեղծի խաղադաշտում»,- ասել է Պլատինին: