Մարկ-Անդրե տեր Շտեգենը բացատրել է Էրիկ Գարսիայի կարմիր քարտը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բացատրել է Էրիկ Գարսիայի կարմիր քարտը Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Մոնակոյի» հետ հանդիպման հենց սկզբում (1:2)։

«Այս իրավիճակում մենք իրար չհասկացանք։ Ես վատ եմ զգում Էրիկի համար, դա վրդովեցրեց նրան: Իսկ մենք 80 րոպե անցկացրինք 10 ֆուտբոլիստով։

Մենք իրար չհասկացանք, մի բան եղավ, որ ոչ մեկի հետ չպետք է պատահեր։ Դա տեղի է ունենում ֆուտբոլում։

Պարտությունը ցավալի էր, քանի որ 10 ֆուտբոլիստով մեզանից կախված ամեն ինչ արեցինք և փորձեցինք միավոր վաստակել։ Երկրորդ գոլը բաց թողեցինք, երբ արժանի չէինք դրան։ 

Միշտ պետք է հաղթել Չեմպիոնների Լիգան։ Դա է նպատակը: Մենք կփորձենք հաղթել հաջորդ խաղում»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Marca-ն։