Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Լեոն Գորեցկայով։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կարող են ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ընդգծվում է, որ Գորեցկան դժգոհ է թիմում իր ներկայիս դիրքից։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է երկու հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։