Լամին Յամալը այս ցուցանիշով երկրորդն է Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը իր կարիերայում առաջին անգամ գոլ խփեց Չեմպիոնների Լիգայում։

Ընդհանուր փուլի առաջին տուրի խաղում Յամալը աչքի ընկավ «Մոնակոյի» դեմ խաղում։

Ըստ Opta-ի՝ Յամալը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում։

«Բարսելոնայի» երիտասարդ աստղն այժմ 17 տարեկան 68 օրական է։ Ռեկորդը պատկանում է կատալոնացիների մեկ այլ ֆուտբոլիստի՝ Անսու Ֆատիին, ով աչքի է ընկել 17 տարեկան 40 օրականում։