Իլկայ Գյունդողան. «Ես կատարեցի իմ մանկության երազանքներից մեկը՝ խաղալով «Բարսելոնայում»»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է «Բարսելոնայում» անցկացրած ժամանակի մասին։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է եկել 2023/24 մրցաշրջանում, սակայն նախորդ ամառ վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»։

«Կարծում եմ, որ լավ ժամանակ եմ անցկացրել «Բարսելոնայում»։ Չնայած ամեն ինչին, ես խաղացել եմ աշխարհի մեծագույն թիմերից մեկում։ Ես կատարեցի իմ մանկության երազանքներից մեկը՝ խաղալով «Բարսելոնայում» և կրելով ակումբի տարբերանշանը», – Գյունդողանի խոսքերն է մեջբերում լրագրող Յան Լեդիմանը։

«Բարսելոնայի» կազմում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, դարձել 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։