«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի խաղում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0)։
«Իհարկե, ուրախ եմ մրցանակի և իմ երկու գոլերի համար։ Բայց ինձ համար ավելի կարևորն այն է, որ մենք հաղթեցինք։ Բարդ խնդիր էր, որը մենք ստանձնեցինք և լավ արեցինք։ Ինձ համար շատ յուրահատուկ էր վերջապես Չեմպիոնների Լիգայում խաղալը։ Ես անհամբերությամբ սպասում եմ դեռ շատ խաղերի այս մրցաշրջանում»,- Վիրցի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆլորիան Վիրցը դուբլի հեղինակ դարձավ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։