Էռնեստո Վալվերդեն խոսել է Նիկո Ուիլյամսի վնասվածքի մասին

Ատլետիկի վինգեր, Իսպանիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն Նիկո Ուիլյամսը վնասվածք է ստացել Լա Լիգայի 7-րդ տուրի «Լեգանեսի» հետ խաղում (2:0):

Ընդմիջմանը 22-ամյա ֆուտբոլիստին փոխարինեց Գորկա Գուրուսետուն:

Բիլբաո ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուիլյամսի ձախ կոճը կապտած է եղել։ Սակայն բասկերի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ասել է, որ վնասվածքն ավելի լուրջ է։

«Նիկոն սալջարդ ունի: Ես չգիտեմ, թե որքանով է դա լուրջ»,- ասել է Վալվերդեն DAZN-ին տված հարցազրույցում: