Էրիկ Գարսիան ստացել է «Բարսելոնայի» ամենավաղ կարմիր քարտը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Մոնակո» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մոնեգասկների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Տասներորդ րոպեին կատալոնացիները մնացին տասը հոգով․ կարմիր քարտ ստացավ կիսապաշտպան Էրիկ Գարսիան։

Այսպիսով, իսպանացին ստացել է «Բարսելոնայի» ամենավաղ կարմիր քարտը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ: