Դիեգո Սիմեոնե. «Ամբողջ թիմը լավ աշխատանք կատարեց»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը։

««ՌԲ Լայպցիգը» շատ լավ էր խաղում հակագրոհների ժամանակ, բայց հետո մենք շատ լավ զսպեցինք նրանց գրոհները: Փորձեցինք տարբեր կերպ հարձակվել։ Մենք երեք-չորս հնարավորություն ունեինք գոլ խփելու, բայց դա չարեցինք: Ի վերջո, Խիմենեսի հիանալի գոլը մեզ հաղթանակ պարգեւեց։ Ամբողջ թիմը լավ աշխատանք կատարեց, և նրանք, ովքեր դուրս եկան խաղադաշտ, շատ լավ խաղացին»,- ասել է Սիմեոնեն Movistar+-ի եթերում:

Հաջորդ հանդիպումը «Ատլետիկոն» կանցկացնի հոկտեմբերի 2-ին «Բենֆիկայի» հետ արտագնա խաղում, իսկ «ՌԲ Լայպցիգը» կընդունի «Յուվենտուսին»: