Կառլո Անչելոտտին պատմել է, թե երբ Էնդրիկն իր առաջին հանդիպումը կանկացնի մեկնարկային կազմում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատմել է, թե երբ է «Ռեալի» 18-ամյա հարձակվող Էնդրիկն իր առաջին հանդիպումն անկացնելու մեկնարկային կազմում։

Էնդրիկը, ով մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Պալմեյրասից», ակումբի կազմում կարողացել է մասնակցել 5 հանդիպման։ Չնայած բրազիլացին ընդհանուր առմամբ ընդամենը 20 րոպե է անցկացրել թիմի կազմում, նա արդեն երկու գոլ է խփել՝ մեկական անգամ գոլի հեղինակ դառնալով Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։

Անչելոտտիի խոսքերով՝ նա երիտասարդին հնարավորություն կտա մեկնարկելու խաղը մինչև սեպտեմբերի վերջ։ Այս ամիս Մադրիդի «Ռեալին» մնացել է 3 հանդիպում՝ «Էսպանյոլի» (սեպտեմբերի 21), «Ալավեսի» (սեպտեմբերի 24) և «Ատլետիկոյի» հետ (սեպտեմբերի 29)։