Կառլո Անչելոտտին հայտնել է, թե երբ Կամավինգան կսկսի մարզվել թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով ֆրանսիացին դեռ չի հայտնվել խաղադաշտում 2024/25 մրցաշրջանում։

«Կամավինգան հաջորդ շաբաթ կսկսի մարզվել թիմի հետ: Նա իրեն լավ է զգում։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, քանի որ վերադառնալուց հետո մենք կարող ենք ավելի շատ ռոտացիա կատարել կիսապաշտպանությունում»,- ասել է Անչելոտտին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում։