«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի վերջին 26 խաղում ավելի շատ է պարտվել, քան նախորդ 79 խաղում

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Մոնակո» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մոնեգասկների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

«Բարսելոնան» մրցաշարի վերջին 26 խաղերից 12-ում պարտվել է։ Նշենք, որ նախորդ 79 հանդիպումներից կատալոնացիները պարտվել են 11-ում։

Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղում «Բարսելոնան» կխաղա «Յանգ Բոյզի» հետ (հոկտեմբերի 1):