Ֆլորիան Վիրցը հաջորդ տարի կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» ֆավորիտ է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կարող է կայանալ 2025 թվականին և մադրիդցիներին արժենա 150 մլն եվրո։ Կիսապաշտպանի համար պայքարում «Լոս Բլանկոները» առաջ են անցել «Բավարիայից» և «Մանչեսթեր Սիթիից»։

Վիրցի պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 6 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։