Խավի Սիմոնսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը, ով երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հանդես է գալիս «Լայպցիգում», գրավել է «Լիվերպուլի» ուշադրությունը։

Ինչպես հայտնում է Bild-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին հաջորդ ամառ և նրա համար պահանջում են մոտ 80 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սիմոնսը ցանկանում է տեղափոխվել Անգլիա։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։