Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2025 թվականի ամռանը գնել «Արսենալի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոները» ցանկանում են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, սակայն հասկանում են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը դժվար կլինի։

Այս մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։