Սեպտեմբերի 18-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում ընդունեց «Ժիրոնային»։ ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց կատալոնացիներին։
Կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին հայտնվել էր ՊՍԺ-ի մեկնարկային կազմում: Երիտասարդի համար հանդիպումը 15-րդն էր Չեմպիոնների Լիգայում իր կարիերայի ընթացքում։
Ըստ Opta-ի՝ Զաիր-Էմերին, ում տարիքը 18 տարեկան 194 օրական է, դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ Չեմպիոնների Լիգայի 15 խաղով: Ռեկորդը պատկանում է Ջուդ Բելինգհեմին՝ 18 տարեկան 148 օրական։