Տիբո Կուրտուա. «Նա անհավանական որակներ ունի, և դա ցույց է տալիս մարզումների ժամանակ»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է իր թիմակից Լուկա Մոդրիչի մասին։

«Ես չգիտեմ, թե երբ նա կցանկանա ավարտել կարիերան։ Նա անհավանական որակներ ունի, և դա ցույց է տալիս մարզումների ժամանակ։ Լուկան 39 տարեկան է, բայց աչքերում դեռ փայլ ունի։ Նա կարող է վազել ամբողջ 90 րոպեն, եթե անհրաժեշտ լինի»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Խորվաթ կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։

Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։