«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգության համար

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեյ Էմանուել-Թոմասը ձերբակալվել է և մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ, հաղորդում է Sky Sport-ը։

Ավելի վաղ Սթանսթեդ օդանավակայանում (Լոնդոն) Բանգկոկից ժամանած երկու ճամպրուկներում հայտնաբերվել էր 60 կգ կանեփ, որոնց արժեքը կազմում էր մոտ 600 հազար ֆունտ ստեռլինգ։

Էմանուել-Թոմասը ձերբակալվել է Ինվերկլայդում չորեքշաբթի օրը Շոտլանդիայի ոստիկանության աջակցությամբ իրականացված գործողության արդյունքում: Նա հինգշաբթի օրը կներկայանա մագիստրատուրայի դատարան։

33-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» սան է։ Նա հիմնական կազմում անցկացրել է 5 հանդիպում։ Էմանուել-Թոմասը խաղացել է նաև «Բրիստոլ Սիթիում», «Իպսվիչում», «Աբերդինում» և այլ ակումբներում։ Նա ներկայումս հանդիսանում է Շոտլանդիայի երկրորդ լիգայի «Մորթոնի» խաղացող: