Ռոդրին անդրադարձել է իր ապագային

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին անգլիական ակումբի հետ պայմանագիրն ավարտելուց հետո խոսել է իր ծրագրերի մասին։

«Ես ևս երեք տարի ունեմ «Մանչեսթեր Սիթիում», և երբ ստորագրեմ պայմանագիրը, չեմ մտածի այլ թիմերի մասին և այլևս ոչինչ չունեմ ասելու», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստն ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Հիշեցնենք, որ Ռոդրին Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։ Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Այս պահին ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։