«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի տնային խաղում «Ինտերի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) խոսել է խաղից.
««Ինտերը» մի թիմ է, որը շատ լավ է խաղում պաշտպանությունում: Նրանք պաշտպանություն խաղալու և հարձակման անցնելու վարպետ են։ Մենք մեկուկես պահ թույլ տվեցինք սեփական դարպասին և չկարողացանք բազմաթիվ պահեր ստեղծել «Ինտերի» դարպասում՝ հաշվի առնելով, թե մրցակիցը որքան խորն էր պաշտպանվում բոլորով:
Ես գոհ եմ մեր ելույթից: Ինձ ամեն ինչ դուր եկավ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։