Պեպ Գվարդիոլա. «Նա վնասվածք է ստացել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի առողջական վիճակի մասին, ում մարզիչը փոխարինել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի 1-ին տուրի «Ինտերի» հետ հանդիպման ընդմիջմանը (0։0)։

«Կևին դե Բրույնեն վնասվածք է ստացել։ Նրա վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ կունենամ առաջիկա օրերին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։