Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռացվել «Միլանից»

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարության որոշ անդամներ ցանկանում են 51-ամյա պորտուգալացուն հեռացնել Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (1։3)։

Ավելի վաղ լրագրող Մաուրիցիո Պիստոկկին հայտնել էր, որ Ֆոնսեկան կարող է հեռացվել Ա Սերիայի 5-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղում պարտվելու դեպքում։

Ֆոնսեկան իտալական ակումբը գլխավորել է 2024 թվականի հուլիսին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ «Միլանը» նրա գլխավորությամբ անցկացրել է 5 հանդիպում՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 2 պարտություն։