«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա ոչ-ոքիից հետո (0:0) մեկնաբանություն է արել.
««Ինտերը» նախորդ մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնն էր, բայց Չեմպիոնների Լիգայում առանձնակի հաջողություններ չունեցավ, ուստի մենք ցանկանում ենք ավելին անել Եվրոպայում այս մրցաշրջանում:
Մենք աճում ենք, փորձ ենք ձեռք բերում, և դա տալիս է իր պտուղները։ Երկու տարի առաջ հասանք եզրափակիչ, և մեր նպատակն է դա նորից անել։ Եվ հետո ամեն ինչ կարող է պատահել:
Այսօր շատ ուժեղ թիմի դեմ խաղում մենք ապացուցեցինք, որ կարող ենք խաղալ նույն մակարդակով»,- Բարելլայի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։