Մարտին Սուբիմենդին զղջում է, որ հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ»

«Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին արդեն զղջում է, որ անցյալ ամառ հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Estadio Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ամռանը «Լիվերպուլը» պատրաստ էր «Ռեալ Սոսյեդադին» վճարել 60 միլիոն եվրո փոխհատուցման գումար։ Ինքը՝ ֆուտբոլիստը, լրջորեն մտածել է տրանսֆերի մասին, սակայն վերջին պահին որոշել է մնալ իր ներկայիս ակումբում և նոր պայմանագիր ստորագրել։

Աղբյուրի համաձայն՝ Սուբիմենդին ցանկանում է, որ հունվարին «Լիվերպուլը» վերադառնա իր համար: Ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման չափն ավելացել է այն բանից հետո, երբ նա երկարաձգել է պայմանագիրը։