Լուիս Էնրիկե. «Ավելի շատ դիմացա, քան ծննդաբերության ժամանակ են դիմանում»

ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է «Ժիրոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի հանդիպման արդյունքները։

Փարիզցիները սեփական հարկի տակ հաղթեցին 1։0 հաշվով։ Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Նունու Մենդեշը։

«Ես ավելի շատ դիմացա, քան ծննդաբերության ժամանակ են դիմանում։ Մենք շատ շանսեր բաց թողեցինք, ես համբերատար էի, բայց ես շնորհավորեցի իմ գործընկերոջը խաղի համար, այն, ինչ ներկայացնում է «Ժիրոնան» ֆուտբոլում, և իր թիմի ցուցադրած խաղի համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։