Ջուդ Բելինգհեմ. «Նա հատուկ էր և չի կարող փոխարինվել»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է մրցաշրջանի մեկնարկում թիմի գլխավոր խնդրի մասին։

«Մեզ համար դեռ դժվար է վերակառուցվել։ Կրոսի կորուստը մեծապես զգացվում է մեր խաղի ռիթմի վրա։ Տոնին հատուկ էր և չի կարող փոխարինվել։ Մենք պետք է այլ ուղիներ գտնենք այս խնդիրը լուծելու և դաշտի կենտրոնում բացերը լրացնելու համար»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sporting News-ը։

Ավելի վաղ Տոնի Կրոսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Գերմանացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմը համալրել է 2014 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 464 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։