Ջոնաթան Դեյվիդը կարիերան շարունակելու երեք թոփ տարբերակ ունի

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Հարձակվողը գրավել է իտալական գրանդների ուշադրությունը։

Ինչպես հայտնում է TuttoMercatoWeb-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ինտերը»։

Նշվում է, որ Դեյվիդը դեռ հստակ որոշում չի կայացրել իր ապագայի հետ կապված։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։