Հայտնի է, թե որ ակումբն է ֆավորիտ Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ֆավորիտ է Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո, ընդգծվում է, որ մադրիդյան ակումբից բացի, Վիրցի համար հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։