«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, որ իրեն մեղավոր է զգում թիմի իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի վնասվածքի համար։
«Ես ինձ մեղավոր եմ զգում նրա վնասվածքի համար: Ֆերմինը ամռանը մասնակցել է երկու լուրջ մրցաշարի։
Ես պետք է ամեն ինչ քննարկեի երիտասարդական հավաքականի մարզչի հետ, բայց չարեցի։ Հետո ավելի շատ մտածեցի ակումբում աշխատանքս սկսելու մասին»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։