Հայաստանի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Նոային»։
Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ուլանդ Օմարը, իսկ 59-րդ րոպեին տանտերերը հավասարեցրեցին խաղի հաշիվը, աչքի ընկան՝ Օլավալե Ֆառայոլան։
Այսպիսով, «Վանը» 14 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, իսկ «Նոան» 7 միավորավ 5-րդն է մրցաշարային աղյուսակում։