Դանի Կարվախալ․ «Մենք՝ ֆուտբոլիստներս, կարող ենք գործադուլ անել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը մեկնաբանել է 2024/25 մրցաշրջանի մեծ թվով խաղերը։

«Մենք՝ ֆուտբոլիստներս, կարող ենք գործադուլ անել։ Ֆուտբոլիստների հետ հաշվի չեն նստում, մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Tiempo de Juego-ն։

Բարձրագույն առաջնությունների թիմերը հաջողության դեպքում կարող են ընթացիկ մրցաշրջանում անցկացնել 60-70 հանդիպում:

2024/25 մրցաշրջանում Կարվախալը անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։