Կրիշտիանու Ռոնալդու․ «Լամին Յամալի մեջ ես մեծ տաղանդ եմ տեսնում»

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի ներուժի մասին։

«Լամին Յամալի մեջ ես մեծ տաղանդ եմ տեսնում։ Հուսով եմ, որ ապագայում նա ոչ մի խնդիր չի ունենա, և կարծում եմ, որ նա, անշուշտ, կդառնա այս սերնդի լավագույններից մեկը»,- ​​Ռոնալդուի խոսքերն է մեջբերում AS-ը։

Այս մրցաշրջանում 17-ամյա իսպանացին մասնակցել է 5 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։