Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումը, որտեղ հանդիպեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու իսպանական «Ժիրոնան»։
Թիմերը խաղացել են Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում (Ֆրանսիա): ՊՍԺ-ն մրցավեճում հաղթել է 1։0 հաշվով։
Այս հանդիպման մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ կատալոնական թիմի 37-ամյա ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։ Այսպիսով, նա դարձավ 21-րդ դարում Չեմպիոնների Լիգայում նորամուտը նշած ամենատարեց ֆուտբոլիստը:
Ըստ Opta Sports-ի՝ միայն 40-ամյա Տասոս Միտրոպուլոսն է իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում ավելի մեծ տարիքում «Օլիմպիակոսի» կազմում 1997 թվականին: