«Չելսին» որոշում է կայացրել Միխայիլ Մուդրիկի ապագայի վերաբերյալ

«Չելսին» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ենթադրվում է, որ 23-ամյա ուկրաինացին դեռ չի կարողացել տեղավորվել «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի համակարգում։ Իտալացին հասկացրել է ֆուտբոլիստին, որ պետք է շատ աշխատի, եթե ցանկանում է խաղալ մեկնարկային կազմում։

Այս առումով ակումբը պատրաստ է վաճառել Մուդրիկին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բավարիան» և «Մարսելը», ինչպես նաև Պրեմիեր Լիգայի ակումբները։

Մուդրիկը լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2023 թվականից՝ անցկացնելով 62 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։