ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի խաղում հաղթեց «Ժիրոնային»։ Սեպտեմբերի 18-ին Փարիզում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի չեմպիոնների։
Դաշտի տերերը լուրջ առավելություն ունեին՝ տիրելու 67%՝ 33%-ի դիմաց, 24 հարված դարպասին 2-ի դիմաց, 6 հարված՝ 1-ի դիմաց, սակայն հանդիպման միակ գոլը խփվեց միայն 90-րդ րոպեին, գնդակը գրանցվեց որպես «Ժիրոնայի» դարպասապահ Պաուլո Գասանիջիի ինքնագոլ։
Երկրորդ տուրում ՊՍԺ-ն հոկտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Արսենալին», իսկ հոկտեմբերի 2-ին «Ժիրոնան» կընդունի «Ֆեյենորդին»: