CHAMPIONS LEAGUE. «Բայերը» հաղթեց «Ֆեյենորդին», «Բենֆիկան»՝ «Ցրվենա Զվեզդային»

Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Բայերից»։

Խաղը ավարտվեց Խաբի Ալոնսոյի թիմի հաղթանակով՝ 4:0 հաշվով։

«Բայերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը, աչքի ընկավ նաև Ալեքս Գրիմալդոն։ «Ֆեյենորդի» ֆուտբոլիստը Տիմոն Վելենրոյթերը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Զուգահեռ ընթացող խաղում «Բենֆիկան» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»։