«Բավարիան» համաձայնության է եկել Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստի հետ

Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է iMiaSanMia-ն։

Մյունխենյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ և համաձայնություն են ձեռք բերել տեղափոխության պայմանների վերաբերյալ։

Մյունխենցիները խաղացողին խոստացել են տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ, ևս 3 միլիոն նա կստանա որպես բոնուս։

«Բավարիան» այժմ պետք է համաձայնության գա «Դեղագործների» հետ Տայի տրանսֆերի արժեքի շուրջ։ 28-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ 28-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։