Զլատան Իբրահիմովիչ․ «Երբ առյուծը վերադառնում է, կատուները անհետանում են»

Նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է «Միլանում» իր դերի մասին հարցին.

2023 թվականի դեկտեմբերից Իբրահիմովիչը ակումբի սեփականատիրոջ խորհրդականն է։

«Իմ դե՞րը։ Ես հրամայում եմ, իսկ մյուսները լսում են։

Ի՞նչ է պատահում, երբ ես բացակայում եմ: Երբ առյուծը հեռանում է, կատուները գալիս են, երբ առյուծը վերադառնում է, կատուները անհետանում են։ Ես աշխատում եմ առաջին օրվանից, բայց ընդամենը մի քանի օր եմ բացակայել՝ անձնական պատճառներով»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։