Թոմաս Մյուլլերը գերազանցեց Չավիի ռեկորդը Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայում մեկ ակումբի կազմում ելույթների քանակով ռեկորդակիր է դարձել Թոմաս Մյուլլերը։

Այսօր Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղը 35-ամյա կիսապաշտպանի համար 152-րդն էր «Բավարիայի» համար մրցաշարում։ Մյունխենցիները ջախջախիչ հաղթանակ տարան 9։2 հաշվով։

Չեմպիոնների Լիգայի նախորդ ռեկորդը մեկ ակումբում ելույթների քանակով պատկանում էր Չավիին. իսպանացին մրցաշարում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 151 հանդիպում: