Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում «Շտուտգարտին» հաղթելուց հետո (3:1) կիսվել է մեկնաբանությունով.
«Կարծում եմ՝ դա տիպիկ մադրիդյան հանդիպում էր Չեմպիոնների Լիգայում։ Մենք միշտ ունենում ենք դժվար խաղեր, երբեմն ինքներս ենք բարդացնում ամեն ինչ, բայց պետք է մրցակցին արժանին մատուցենք։ Նրանք բարձր ճնշում էին գործադրում, իսկապես վտանգավոր էին հարձակման ժամանակ և ստեղծում էին պահեր:
Մրցակիցը բաց թողեց մի քանի հնարավորություն: Մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց միշտ չէինք կարողանում ճիշտ փոխանցում գտնել կամ հստակ իրացնել հնարավորությունները»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։