ԱԵԿ-ը հայտարարեց Անտոնի Մարսիալի տեղափոխության մասին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել , որ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած հարձակվողը հունական ակումբի հետ երեք մրցաշրջանով պայմանագիր կկնքի։
Հաղորդվում է, որ 28-ամյա երիտասարդը Հունաստան է ժամանելու այսօր: Թիմի սոցիալական ցանցերում այս մասին գրառումն ուղեկցվում է «Կախարդը ժամանում է» տեքստով։
Մարսիալն ազատ գործակալ է: Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։