«Միլանի» ղեկավարները մտածում են Պաուլո Ֆոնսեկային հեռացնելու մասին, եթե թիմը պարտվի «Ինտերին» Իտալիայի առաջնության հաջորդ խաղում: Այս մասին հայտնում է լրագրող Մաուրիցիո Պիստոկկին։
«Միլանը» չի կարողացել հաջող սկսել մրցաշրջանը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ՝ հինգ խաղում տանելով ընդամենը մեկ հաղթանակ։ Ակումբի ղեկավարությունն արդեն կապի մեջ է Մասիմիլիանո Ալեգրիի հետ, ով նախկինում մարզել է «Միլանը» 2010-ից 2014 թվականներին: Ըստ լուրերի՝ մասնագետը պատրաստ է վերադառնալ ակումբ։
«Ինտեր» – «Միլան» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։