Սիմոնե Ինձագի. «Մենք հասկանում ենք, որ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ մրցակից է»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպումից ունեցած ակնկալիքներով։

Հիշեցնենք, որ 2023 թվականին միլանյան ակումբը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 0։1 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։

«Մենք անհամբեր սպասում ենք այս հանդիպմանը: Դա այդ ավարտի կրկնությունը չի լինի, այլ պատմություն է: Բայց մենք ցանկանում ենք առավելագույնն անել Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում։

Մենք հասկանում ենք, որ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ մրցակից է, լավագույններից մեկն է աշխարհում։ Պետք է լավ խաղանք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Նրանք շատ հմուտ ֆուտբոլիստներ ունեն։

Մենք գիտակցում ենք, որ հիմա հաշիվներ պարզելու ժամանակը չէ։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում Ստամբուլի եզրափակչից հետո: Տղաներն ամեն ինչ արել են:

Իհարկե, մենք հոգեբանորեն կոտրված էինք, բայց վերջնական արդյունքը որոշեցին անհատական ​​դրվագները, ինչպես սովորաբար լինում է ֆուտբոլում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: