Սերխիո Ագուերո․ «Նա Լա Լիգայի լավագույն ռմբարկուի կոչման հավակնորդներից է»

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Կարծում եմ՝ Մբապպեն Լա Լիգայի լավագույն ռմբարկուի կոչման հավակնորդներից է։ Այնուամենայնիվ, մեկ ֆուտբոլիստի նշանակությունը մեծ չէ, կարևորը թիմն է»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը։

Հիշեցնենք, որ Մբապպեն 7 հանդիպում է անցկացնել «Ռեալի» կազմում, դառնալով՝ հինգ գոլի հեղինակ։