Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի 1-ին տուրի Պրահայի «Սպարտա» – «Զալցբուրգ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց չեխական ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։
«Սպարտայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Կաան Կայրինեն, Վիկտոր Օլատունջին և Կազիմ Լյաչին։
Զուգահեռաբար ընթացող խաղում էլ իտալական «Բոլոնիան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ուկրաինական «Շախտյորի» դեմ։