Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Սալվատորե Շիլլաչին։ 59-ամյա ֆուտբոլային աստղը, որը հայտնի է Տոտո մականունով, մահացել է չորեքշաբթի առավոտյան Պալերմոյի հիվանդանոցներից մեկում, ուր ընդունվել էր տասը օր առաջ, հայտնում է Palermo Today-ը։
2022 թվականին Շիլլաչիի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել և երկու անգամ վիրահատվել։
Իր խաղային կարիերայի ընթացքում Շիլլաչին հանդես է եկել «Յուվենտուսում», «Ինտերում», «Մեսինայում» և «Ջուբիլո Իվատայում»։ Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 16 խաղում նա խփել է 7 գոլ։ Դրանցից վեցը տեղի է ունեցել Աշխարհի 1990 թվականի առաջնության ժամանակ, որտեղ նա եղել է մրցաշարի լավագույն ռմբարկու և ֆուտբոլիստ: