«Ռոման» հեռացրեց Դանիելե դե Ռոսսիին գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարեց Դանիելե դե Ռոսսիին հեռացնելու որոշման մասին։

««Ռոման» տեղեկացնում է, որ Դանիելե դե Ռոսսիին ազատել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Ակումբի որոշումն ընդունվել է թիմի շահերից ելնելով, որպեսզի կարողանանք արագ վերսկսել ցանկալի ուղին, քանի դեռ մրցաշրջանի սկիզբն է։

Դանիելեին սրտանց շնորհակալություն ենք հայտնում վերջին ամիսներին կրքով և նվիրումով կատարած աշխատանքի համար»,- ասված է հռոմեական ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։