«Ռեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է լքել թիմը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է հեռանալ ակումբից։ 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում հայտնվել թիմի մեկնարկային կազմում, ուստի նրա ապագան մնում է կասկածի տակ։

Ինչպես հայտնում է AS-ը, իսպանացուն հետաքրքրում է «Միլանը» և «Բետիսը», երկու ակումբներն էլ պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել կիսապաշտպանին։ Ամառվա վերջում Դանի Սեբալյոսը կարող էր տեղափոխվել «Մոնակո»։ 

Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին վարձակալելու առաջարկ արեց, սակայն «Ռեալը» մերժեց։

Սեբալյոսի տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։