Կիկե Սետյենն ասել է, որ «Բարսելոնան» դեռ չի մարել իր պարտքը

Կիկե Սետյենն ասել է, որ «Բարսելոնան» դեռ չի մարել իր պարտքը։

Սետյենը «Բարսելոնան» գլխավորել է 2020 թվականի հունվարից օգոստոս։

«Կա վերջնաժամկետ, որը լրանում է ամսվա վերջին։ Ես նրանց կոնկրետ ժամկետներ եմ տվել։ Երբ Լապորտան եկավ, մենք խոսեցինք։

Ճիշտ է, նրանք սպասեցին, մինչև դատավարությունը հինգ օր մնա, հետո ինձ զանգահարեցին, ես ասացի, որ կարող եմ ժամանակ տրամադրել, դեմ չէի։

Նրանք ուզում էին, որ ես ներեմ իրենց պարտքը, բայց ես ակնհայտորեն դա չարեցի»,- ասել է Սետյենը El Larguero-ի եթերում: